ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ-ում պատմել են թուրքամետ գրոհայինների՝ Սիրիայում շարասյան գնդակոծման մասին

ԱՄՆ-ում պատմել են թուրքամետ գրոհայինների՝ Սիրիայում շարասյան գնդակոծման մասին
04.11.2019 | 13:19

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում հրետանային հարվածը չի հասցրել ԱՄՆ զինված ուժերի շարասյանը: «Նոյեմբերի 3-ին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան պարեկը ականատես է դարձել մի քանի հրետանային գրոհների, հրետակոծիչները վայրէջք են կատարել պարեկի շարժվող ճանապարհից 1կմ հեռավորության վրա: Պարեկը չի տուժել»,- ասել է CENTCOM- ի խոսնակը: Նա հավելել է, որ «կոալիցիոն ուժերը պահպանում են ինքնապաշտպանության իրենց անքակտելի իրավունքը», առաջնահերթություն է տրված զորքերի անվտանգությանը:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ